Հայաստանի կառավարության թիվ մեկ խնդիրը ամբողջովին ազատ, մրցակցային և արդար գործարար միջավայրի ստեղծումն է՝ fDi Intelligence պարբերականին տված հարցազրույցում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Հայաստանի 10 խոշոր ներկրող կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ լսել ներկրողների գործունեությանն առնչվող խնդիրները և կառավարությունից սպասվող այն քայլերը, որոնք բարենպաստ պայմաններ կստեղծեն հետագա գործունեության համար:
Օրերս Մեքսիկայում կայացած Sabre Grand Prix միջազգային մրցաշարում, որը սուսերամարտի աշխարհի գավաթի խաղարկության փուլերից է, Ռիոյի օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնուհի Յանա Եգորյանը փայլուն է հանդես եկել ու շահել գլխավոր մրցանակը:
Լոնդոնում ավարտվել է London Chess Classic շախմատային գերմրցաշարը: Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը վերջին տուրում զիջել է Վեսելին Տոպալովին ու չորս միավորով բաժանել 4-9-րդ տեղերը:
Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում հանդիպեցին Մադրիդի «Ռեալն» ու ճապոնական «Կասիմա Անտլերսը»: Խաղի հիմնական ժամանակը կողմերից ոչ մեկին առավելություն չբերեց՝ 2:2: Նշանակված լրացուցիչում մադրիդցիների թե՛ ահռելի փորձը, թե՛ բարձր խաղամակարդակը զգացվեցին:
Նոյեմբերի 23-ին TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկով նոր իրողություններ են ձևավորվել Հարավային Կովկասում: Հայաստանյան կառավարիչներն այն ներկայացնում են որպես տնտեսական զարգացման, տարածաշրջանային ապաշրջափակման և խաղաղության ամրապնդման կարևոր հանգրվան։ Սակայն նախագծի իրական նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է այն դիտարկել ոչ միայն տնտեսական, այլև, առաջին հերթին, տարածաշրջանային ուժերի շահերի և ռազմավարական հաշվարկների տեսանկյունից...